Քիչ առաջԿոմիտասի 5 հասցեում ընթացող ապօրինի շինարարության վայրիցբերման են ենթարկել «Նախախորհրդարանի» անդամ, հանրային պրոբլեմների արագ արձագանքման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանին, քաղաքացիական ակտիվիստ Արմեն Միքայելյանին, բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին, «Հայազն»-ի վարչության անդամ Արմեն Մկրտչյանինև մի շարք այլ ակտիվիստների: Նշենք, որմի քանի ժամ առաջ բերման ենթարկված «Նախախորհրդարանի» անդամ Եղիա Ներսեսյանը դեռևս ոստիկանության Արաբկիրի բաժնում է:
«Նախախորհրդարանի» ստեղծած Հանրային պրոբլեմներին արագ արձագանքման խումբը և բնակիչները շարունակում են պայքարը մի քանի անգամ իրենց թվապես գերազանցող ոստիկանական ուժերի դեմ և փակել են Կոմիտասի փողոցը:
Ոստիկանությունը բացահայտ ու կոպիտ կերպով բռնություն է կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ»,- ասված է «Նախախորհրդարանի» հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կոմիտասի 5-ում առավոտյան կրկին վերսկսվել էր շինարարությունը: Շինհրապարակում ծանր տեխնիկա է աշխատում: Նշենք, որ երկու օր առաջ պատկան մարմինների կողմից շինարարությունը 5 օրով դադարեցնելու մասին խոստում էր տրվել, դատարանի կողմից, որպեսզի այս հարցը քննարկվի, բայց շինարարություն իրականացնող կազմակերպությունը խախտել է պայմանավորվածությունը:





