AM
26 Օգոստոս 2013 - 10:12 AMT

Պատգամավորը ռուս-ադրբեջանական հարաբերություններում նոր զարգացումներ է կանխատեսում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը առաջիկայում ռուս-ադրբեջանական հարաբերություններում նոր զարգացումներ է կանխատեսում: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ Ռուսաստանի նախագահի այցը Բաքու միանգամայն հակասական վերաբերմունք է առաջացրել, և դրա արդյունքներն ավելի ուշ կերևան:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, պատգամավորն ասաց. «Բացառապես քաղաքական ճանապարհով այն կարգավորելու մասին Պուտինի կարճ հայտարարությունից հետո պետք է եզրակացնել, որ Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում շատ կոշտ է և նրա շահերը փոփոխության չեն ենթարկվել»:

Հիշեցնեն, որ օգոստոսի 13-ին ՌԴ նախագահն աշխատանքային այցով Բաքվում էր: Այցի ընթացքում ստորագրվել էին տնտեսական և էներգետիկական ոլորտում մի շարք համաձայնագրեր: Անդրադառնալով ԼՂ խնդրին, ՌԴ նախագահը հայտարարել էր, որ այն կարող է լուծվել բացառապես քաղաքական մեթոդներով: