AM
26 Օգոստոս 2013 - 16:01 AMT

Դամասկոսի Սբ.Սարգիս եկեղեցու մոտակայքում տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվել է հայազգի Հակոբ Սարգսյանը

Սիրիայում ՀՀ դեսպանության տվյալներով այսօր Դամասկոսի Սբ.Սարգիս եկեղեցու մոտակայքում տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվել է հայազգի Հակոբ Սարգսյանը, կան վիրավորներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Մասնակիորեն վնասվել են Սբ.Սարգիս եկեղեցու և կից գործող հայկական միջնակարգ դպրոցի պատերը։

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 100.000-ի: Զոհված սիրիահայերի թիվը հասնում է 5 տասնյակի: Բազմաթիվ սիրիահայեր առևանգվել են, ազատ արձակվել փրկագնով: