Մի քանի ամիս առաջ թուրքական կառավարության Ստամբուլի կենտրոնի վերակառուցմանն առնչվող ծրագրերը լուրջ անկարգությունների պատճառ դարձան: Հիմա էլ բախման կենտրոնում եկեղեցին է հայտնվել, որտեղ 1917թ. ապաստան են գտել ռուս փախստականները: Ինչպես գրում է VOA News-ը, Ստամբուլի Սբ Իլիայի տաճարը Թուրքիայի անցյալի հուշարձաններից է: Այդ 5-հարկանի շենքը գտնվում է Ստամվուլի կենտրոնական մասում, այստեղ ժամանակին իջևանել են ռուս ուխտավորները Երուսաղեմից հունական Աֆոն ճանապարհին:
Օգոստոսին այն վերաբացվեց 40-ամյա դադարից հետո: Ստամբուլի իշխանությունները վաճառել են այդ թաղամասի վերակառուցման իրավունքը, որը գնահատվում է 700 մլն դոլար: Այստեղ մտադիր են կառուցել առևտրի կենտրոններ, ռեստորաններ, խանութներ ու 5-աստղանի հյուրանոցներ: Ըստ փորձագետների, հարվածի տակ կարող է հայտնվել նաև եկեղեցին:





