AM
29 Դեկտեմբեր 2014 - 12:10 AMT

2015-ի սկզբին Երևանում կկայանա ՌԴ և ՀՀ առաջին երիտասարդական համաժողովը

2015-ի սկզբին տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդության առաջին համաժողովը: Երիտասարդական առաջին համաժողովին կմասնակցի 250 մարդ, որից 50-ը կներկայացնի Ռուսաստանը, հայտնում է «ՆԻԱ Կալինինգրադ» ինտերնետ պորտալը ՌԴ Կալինինգրադի շրջանի կառավարության երիտասարդության հարցերի կոմիտեի վրա հղումով:

Միջոցառման նպատակն է ազգամիջյան շփումների կուլտուրայի զարգացումը, երիտասարդության ինտեգրումը եվրասիական քաղաքական-տնտեսական և սոցիալ-մշակութային տարածքում: Կրթական ծրագիրը նախատեսում է մի քանի թեմատիկ հարթակ, այդ թվում՝ «Էկոնոմիկա», «Հասարակագիտական դիվանագիտություն», «Հաղթանակի 70-ամյակ», «Ազգամիջյան փոխհարաբերություններ», «Երիտասարդական խորհրդարան»:

Ըստ նախնական տվյալների, համաժողովը կանցնի 2015-ի փետրվարին Երևանում: