ՀՀ դպրոցներում գրիպի համաճարագից խուսափելու նպատակով բաց թողնված տասնօրյա դասերից հինգ օրը կլրացվեն գարնանային արձակուրդների հաշվին, մյուս հինգ օրերն էլ՝ վեցօրյա դասերի կամ հավելյալ դասաժամերի միջոցով: Այս մասին հունվարի 20-ին տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարի հունվարի 14-ի որոշմամբ՝ դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից։ Ավելի վաղ որոշում էր կայացվել, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի հունվարի 18-ից։
Նա նաև տեղեկացրել է, որ դպրոցներում ու մանկապարտեղներում արձակուրդները կրկին երկարացնելու հանձնարարկան դեռևս չեն ստացել կառավարությունից:
Աշոտյանը նշել է, թե ուսումնական ծանրաբեռնվածությունը տարբեր է տարրական և միջին դպրոցներում և ուստի պետք է վերականգնել 24-36 ժամ: Աշոտյանի խոսքով՝ բացի արձակուրդները վերացնելուց դա հնարավոր է անել շաբաթ օրերը դասի գնալով:
«Կամ էլ լրացուցիչ մեկական ժամ դաս անցկացնել շաբաթվա ընթացում, դա անցանկալի տարբերակ է, քանի որ տեղից էլ ուսումնական ծրագիրը բավական ծանրաբեռնված է, բայց դպրոցներն իրենք կորոշեն», – ասել է նախարարը:
Իսկ թե ինչու բուհերի հետ կապված որոշում չի կայացվել, պատասխանեց, որ ըստ Առողջապահության նախարարության՝ հիվանդացության ցուցանիշը վերբերում է 0-18 տարեկաններին:
Հունվարի 20-ի տվյալներով՝ H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել:Հունվարի 19-ին Հայաստանի հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 234 քաղաքացի։ Նրանցից 108-ը մինչև 18 տարեկան են։ 100-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 41-ը` երեխաներ։





