Հանրապետության տարածքում մարտի 21-ի գիշերը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն:
22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հյուսիս-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերները կնվազի 4-6 աստիճանով, 23-25-ին առավելապես ցերեկը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևանում մարտի 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 18-ի գիշերը օդում սպասվում էր -4…-7 աստիճան, գետնի մակերևույթին‵ -5…-8 աստիճան ցուրտ, մարտի 19-ին գիշերը համապատասխանաբար‵ -2…-5 և -3…-6 աստիճան ցուրտ:
Հանրապետության տարածքում մարտի 19-ին, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում էր առանց տեղումների եղանակ, 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախնական տեղեկություններ է հրապարակել հանրապետության տարածքում մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարության հետևանքների մասին:
Կարդացեք նաև՝ Գյուղնախարարության խորհուրդը. Այգին պատել ծխածածկույթով՝ ցրտահարության դեմ





