AM
11 Ապրիլ 2016 - 07:22 AMT

Բախում Փարիզում՝ քրդերի ու հակահայ ցույց անող ադրբեջանցիների միջև

Քրդստանի աշխատավորական կուսակցության աջակիցները հարձակվել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան մոտ բողոքի ցույց անող ադրբեջանցիների վրա՝ խանգարելով ակցիան:

Ինչպես երևում է տարածված տեսանյութի կադրերում, մի խումբ երիտասարդներ՝ Քրդստանի, ՔԱԿ կուսակցության և Աբդուլա Օջալանի դիմանկարը կրող դրոշներով, քարերով ու ձողերով հարձակվում են ցուցարարների վրա, տապալում նրանցից մի քանիսին ու փախչում:

Ադրբեջանցիները փորձել են հետապնդել նրանց՝ ցույցը, այսպիսով, տապալվել է:

Քրդերն 80-ականների կեսերից ակտիվ պայքար են մղում անկախության համար: 25 տարվա ընթացքում սպանվել է ավելի քան 40 հազար մարդ: Թուրք-քրդական հարաբերությունների վերջին սրացումը սկսվեց 2015-ին, երբ Թուրքիան, խախտելով գործող հրադադարի ռեժիմը, սկսեց ռմբակոծել ՔԱԿ ճամբարները, իսկ զինյալները պատասխան գործողությունների դիմեցին: Բախումներում սպանվել են հարյուրավոր մարդիկ թե քրդերի, թե Թուրքիայի կողմիցԼ