AM
19 Ապրիլ 2016 - 16:21 AMT

Երևան-Կուրսկ թռիչքները դադարեցվում են ցածր պահանջարկի պատճառով

Ռուսաստանյան «Գրոզնի-Ավիա» ավիաընկերությունը հայտարարել է Երևանի և Կուրսկի միջև թռիչքների դադարեցման մասին:

Քաղաքների միջև հաղորդակցությունը դադարեցվում է ցածր պահանջարկի պատճառով: Բոլոր չվերթները կասեցվել են:

Փոխարենն ավիաընկերությունն առաջարկում է օդտվել Վորոնեժից իրականացվող թռիչքներից:

Երկու քաղաքների միջև ավիահաղորդակցությունը բացվել էր 2016 թվականի մարտի 14-ին: Թռիչքներն իրականացվում էին Як-42Д օդանավով: