Չեչնիայի ավիափոխադրող «Գրոզնի Ավիան» մտադիր է առաջիկայում վերսկսել միջազգային թռիչքները, այդ թվում`Երևան: Այդ մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Հասան Սալգիրիևը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») արգելել էր «Գրոզնի Ավիա» ընկերությանը միջազգային թռիչքներ կատարել: Ըստ Սալգիրիևի, «Գրոզնի Ավիա» ընկերությունն ինքն էր նախաձեռնել միջազգային թռիչքների կրճատումը:
Ավիափոխադրողը խնդրել էր «Ռոսավիացիային» ժամանակ տալ` մինչև 1 ամիս, մի շարք միջոցառումներ իրականացնելու համար հետագայում միջազգային թռիչքները վերսկսելու ակնկալիքով: «Ռոսավիացիան» ընդառաջեց ընկերությանը, ասել է «Գրոզնի Ավիայի» գլխավոր քարտուղարը:
Մինչ միջազգային թռիչքների իրականացման արգելքը «Գրոզնի Ավիան» թռիչքներ էր կատարում դեպի Հայաստան (Երևան), Լեհաստան և Սլովակիա:
Ընթերցեք նաև. Երևան-Կուրսկ թռիչքները դադարեցվում են ցածր պահանջարկի պատճառով





