AM
28 Մայիս 2016 - 12:57 AMT

Երևանում բացվել է Գարեգին Նժդեհի արձանը

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին ներկա է գտնվել պետական և ռազմական գործիչ, ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությանը: Այն բացվել է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Հարապետության փողոցի վրա գտնվող պուրակում:

Քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը:

Արձանը բացել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Գարեգին Նժդեհի ծոռը՝ Արմեն Բաբայանը:

ՀՀ Նախագահը ծաղիկներ է դրել արձանին և հարգանքի տուրք մատուցել ականավոր գործչի հիշատակին:

Ճարտարապետները՝ Նժդեհի արձանի մասին. Տոտալիտար համակարգերի էսթետիկա, ռեալիզմ, խիստ սիմետրիկություն