ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Գրիշա Բաղիյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, Սամվել Գալստյանը և Գառնիկ Պետրոսյանը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Գյուղնախարարն ուներ 5 տեղակալ:
Ավելի վաղ կառավարությունը կրճատեց էկոնոմիկայի փոխնախարարի հաստիքն, իսկ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ պատրաստվում է կրճատել ևս 3-4 նախարարի տեղակալների:
Շատ քաղաքական գործիչներ կան, որ իրոք ցանկանում են չհավատալ, բայց մեր գործունեությամբ մենք փորձելու ենք համոզել, որ մեր աշխատանքը բերելու է ծախսերի արդյունավետության: Ծրագիրը, որ մենք դրել ենք մեր առջև, քայլ առ քայլ իրականացնելու ենք: Պարզապես չպետք է ակնկալել, որ մեկ հարվածով բոլոր հարցրերը կլուծվեն, ոչ, դրա համար ժամանակ է պետք, ռեսուրս: Բայց մենք հետևողական, դանդաղ շտապելով գնում ենք առաջ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը,
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության մասին: Որպես առաջին քայլ` առաջարկվեց կրճատել ծառայողական մեքենաների թիվը. դրանք կրճատվելու են փուլային տարբերակով, առաջին փուլում` 797 մեքենա:





