AM
28 Հունիս 2016 - 13:11 AMT

ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը լռություն է պահանջում

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պահանջում է լռություն, թեմայով պետք զբաղվեն դիվանագետներն ու փորձագետները:

Այդ մասին է բրիֆինգի ժամանակ հայտարարել ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման մասին հարցին:

«Կարևոր է չփոշիացնել ձեռք բերված պոզիտիվը հրապարակային հռետորաբանությամբ», – ասել է նա: «Պետք է անել այնպես, որպեսզի հարցի լուծումը պրակտիկ հարթություն տեղափոխվի», – ընդգծել է դիվանագետը, գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովի հայտարարություններին՝ հակամարտության փաթեթային կարգավորման պայմանավորվածության մասին: Նա հայտարարել էր, թե Ադրբեջանը փորձ է անում յուրովի մեկնաբանել ձեռքբերված պայմանավորվածությունները: «Ես կխնդրեի… ղեկավարվել օրիգինալ հայտարարություններով, ոչ թե հանդիպման արդյունքները այլ ձև մատուցելուն ուղղված բավականին անբարեխիղճ հայտարարություններով», – նշել է նա, ևս մեկ անգամ խնդրելով չհղվել «խեղաթյուրված մեկնաբանություններին», – ասել էր նա: