AM
15 Հուլիս 2016 - 09:52 AMT

Քերին՝ Մոսկվայում. «Հուսով եմ շարունակել ԼՂ շուրջ քննարկումները»

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում նախատեսված հանդիպումից առաջ հայտարարել է, որ հույս ունի շարունակել ոչ միայն Սիրիայի, այլև Լիբիայից մինչև Լեռնային Ղարաբաղ թեժ կետերի հարցով վերջին ամիսներին անցկացված քննարկումները:

«Ես կարծում եմ, որ ամբողջ աշխարհն այժմ հույսեր է կապում մեզ հետ և սպասում է, որ մենք առավելագույն օպերատիվ կերպով քայլեր կձեռնարկենք, որոնք զգացնել կտային, որ մենք ձեռնարկում ենք հնարավոր ամեն բան ահաբեկչության սպառնալիքին վերջ դնելու և աշխարհը միավորելու համար՝ վերջ դնելով կյանքի նկատմամբ նրանց զզվելի ահաբեկչական մոտեցմանը»,- ասել է Քերին, ՌԻԱ Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոն Քերին և Սերգեյ Լավրովն Մոսկվայում մեկ րոպե լռությամբ հարգել են Նիսում տեղի ունեցած հարձակման զոհերի հիշատակը։

2016-ի մայիսի 16-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վիեննայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում:

Լավրովը հուլիսի 12-ին հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը մոտ են հաջողության, ինչպես երբեք, սակայն, դեռևս վաղ է բացահայտել մանրամասները:

«Մենք հիմքեր ունենք մտածելու, որ այս անգամ շատ ավելի մոտ ենք հաջողության հեռանկարին, քան մինչ օրս էր»,-ասել է Լավրովը: