AM
20 Հուլիս 2016 - 20:55 AMT

Խորենացի փողոցում բախումներից հետո 51 մարդ է հոսպիտալացվել (Թարմացված)

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցող միջադեպի հետևանքով նախնական տվյալներով այս պահին տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան։

Այդ մասին է հայտնել առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

02:30-ի տվյալներով, Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը հասել է 51-ի, նրանցից 28-ը` ոստիկան:

18-ը տեղափոխվել է շտպօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն։ «Բուժօգնությունը ցուցաբերվում է ամբողջական ծավալով և ժամանակին», – գրել է նա։

Տուժածները տեղափոխվել են Գրիգոր Լուսավորիչ, Էրեբունի և այլ բուժկենտրոններ: