Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն հուլիսի 25- ին՝ ժամը 05.30-ից մինչև 20:00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:
Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել էր ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվեց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Կարդացեք նաև՝ Արտահանումը ՌԴ չի տուժել Վերին Լարսի փակ լինելու պատճառով





