Оգոստոսի 4-ին՝ ժամը 18:38-ից, վերսկսվել է Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր հուլիսի 10-ից «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով:
Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:
2016-ի հուլիսի 10-ից Հայաստան բնական գազի մատակարարումը մոտ մեկ ամսով դադարեցվել է՝ Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական, գծային փականների փոխարինման, ինչպես նաև սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության սպառողների անխափան գազամատակարարոըմն իրականացվել է Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանի հաշվին:





