AM
22 Օգոստոս 2016 - 07:07 AMT

Բարձր ջերմային ֆոնը Հայաստանում կպահպանվի մինչև օգոստոսի 26-ը

Օգոստոսի 22-26-ը հանրապետության տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային և նախալեռնային շրջաններում` նաև բարձր կարգի հրդեհային իրավիճակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հանրապետության տարածքում 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա մինչև 38 աստիճան: