Մեկնարկել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ՀՀ 377 համայնքում, մասնավորապես` Գյումրի և Վանաձոր քաղաքներում:
Գյումրիում իշխանության համար պայքարում է 11 կուսակցություն և դաշինք, Վանաձորում՝ 8:
Առաջին անգամ Գյումրիում և Վանաձորում ինքնակառավարման մարմինները ձևավորվում են համամասնական ընտրակարգով։ Քաղաքացիներն ընտրություն են կատարելու ոչ թեքաղաքական գործիչների, այլ քաղաքական ուժերի միջև: Ընտրված քաղաքական ուժն առաջիկա 5 տարով կստանձնի համայնքի ղեկավարումը:
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Գյումրի և Վանաձոր համայնքների ավագանուը նտրություններին մասնակցելու իրավունք ունեցող անձանց վերջնական ցուցակները՝ ներբեռնելու հնարավորությամբ:
ՏԻՄ ընտրություններն արդեն անցկացվել են ՀՀ մի շարք համայնքներում՝ սեպտեմբերի 18-ին: Ընտրությունների արդյունքում 229 համայնքից 179-ում վերընտրվել են գործող համայնքապետերը: Գործող համայնքապետերը պարտվել են 30 համայնքում, 20-ում չեն առաջադրվել:





