AM
2 Հոկտեմբեր 2016 - 07:17 AMT

Transparency International․53 ընտրախախտում՝ 10։00-ի դրությամբ

Transparency International հակակոռուպցիոն կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ՀՀ 377 համայնքում տեղի ունեցող Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում՝ ժամը 10։00-ի դրությամբ արձանագրվել է 53 ընտրախախտում։

Մասնավորապես, գրանցվել է կողմնակի` վկայական չունեցող անձանց և/կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց ներկայություն տեղամասում,դիտորդի/ ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում / աշխատանքների խոչընդոտում կամ նրանց չգրանցում գրանցամատյանում, քվեարկության գատնիության խախտում, ավելի քան15 ընտրողի միաժամանակյաներկայություն տեղամասում։

Ինչպես նաև, տեղամասի կահավորման խախտումներ են գրանցվել 34/8, 36/3, 30/44, 27/1 տեղամասերում մինչև ընտրությունների մեկնարկը՝ ժամը 8․00 դրությամբ։

Հոկտեմբերի 2-ին՝ 08։00-ից մեկնարկել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ՀՀ 377 համայնքում, մասնավորապես` Գյումրի և Վանաձոր քաղաքներում։Գյումրիում իշխանության համար պայքարում է 11 կուսակցություն և դաշինք, Վանաձորում՝ 8: