AM
2 Հոկտեմբեր 2016 - 09:12 AMT

ԿԸՀ. 11:00 դրությամբ Գյումրիում քվեարկել է ընտրողների 6%-ը, Վանաձորում՝ 8.22%-ը

Գյումրիի ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցողների 6%-ը կամ 7554 ընտրող՝ 125983-ից:

Վանաձորում քվեարկել է 96548 ընտրողներից 7936 – ը՝ քվեարկության իրավունք ունեցողների 8.22%-ը, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Առաջին անգամ Գյումրիում և Վանաձորում ինքնակառավարման մարմինները ձևավորվում են համամասնական ընտրակարգով։ Քաղաքացիներն ընտրություն են կատարելու ոչ թեքաղաքական գործիչների, այլ քաղաքական ուժերի միջև: Ընտրված քաղաքական ուժն առաջիկա 5 տարով կստանձնի համայնքի ղեկավարումը:

Գյումրիում իշխանության համար պայքարում է 11 կուսակցություն և դաշինք, Վանաձորում՝ 8:

Այլ համայնքներում, 11:00 դրությամբ, քվեարկել է 84601 քաղաքացի՝ ընտրության իրավունք ունեցողների 11.37%-ը: