Վանաձորի 30/47 ընտրատեղամասում մի կին խոչընդոտել է Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի աշխատանքը:
Կայքի հաղորդմամբ, կինն, ով պարբերաբար ուղեկցում էր ընտրողներին ընտրատեղամաս, հարձակվել է լրագրողի վրա ոստիկանների ու այլ լրագրողների ներկայությամբ, խլել հեռախոսն ու ջարդել այն՝ հարվածելով ասֆալտին:
Ըստ Transparency International «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, ժամը 14:30 դրությամբ, ՏԻՄ ընտրություններում 116 խախտում է արձանագրվել:
Հոկտեմբերի 2-ին ՀՀ 377 համայնքնում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում: Մասնավորապես, Գյումրիում և Վանաձորում առաջին անգամ ինքնակառավարման մարմինները ձևավորվում են համամասնական ընտրակարգով։ Քաղաքացիներն ընտրություն են կատարելու ոչ թեքաղաքական գործիչների, այլ քաղաքական ուժերի միջև: Ընտրված քաղաքական ուժն առաջիկա 5 տարով կստանձնի համայնքի ղեկավարումը:
Գյումրիում իշխանության համար պայքարում է 11 կուսակցություն և դաշինք, Վանաձորում՝ 8:





