AM
2 Հոկտեմբեր 2016 - 11:28 AMT

ԿԸՀ. 14:00 դրությամբ Գյումրիում քվեարկել է ընտրողների 17.56%-ը, Վանաձորում՝ 22.73%-ը

6 մարզերի թվով 375 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 14.00-ի դրությամբ 209.700 է կամ 28.18%:

Գյումրիում ժամը 14.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 22.126 է կամ 17.56 %:

Վանաձորում քվեարկել է 21.943 ընտրող կամ ընդհանուր թվի կամ 22.73 %:

Առաջին անգամ Գյումրիում և Վանաձորում ինքնակառավարման մարմինները ձևավորվում են համամասնական ընտրակարգով։ Քաղաքացիներն ընտրություն են կատարելու ոչ թեքաղաքական գործիչների, այլ քաղաքական ուժերի միջև: Ընտրված քաղաքական ուժն առաջիկա 5 տարով կստանձնի համայնքի ղեկավարումը:

Գյումրիում իշխանության համար պայքարում է 11 կուսակցություն և դաշինք, Վանաձորում՝ 8: