AM
12 Հոկտեմբեր 2016 - 08:40 AMT

Կարեն Թամազյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Կարեն Թամազյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

Կարեն Թամազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ»,- ասված է որոշման տեքստում:

Հոկտեմբերի 11-ին վարչապետի որոշմամբ Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել էր Պավել Սաֆարյանը,հոկտեմբերի 10-ի հրամանով՝ Ռուզաննա Վարդանյանն ազատվել էր կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնից:

Հոկտեմբերի 6-ին կառավարության նիստի ժամանակ ընդունված որոշումների համաձայն պաշտոնից ազատվել էին նաև քաղշին և առողջապահության նախարարությունների աշխատակազմերի ղեկավարները: