AM
15 Հոկտեմբեր 2016 - 06:49 AMT

Երևանում հոկտեմբերի 16-19-ն անձրև չի սպասվում. Ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 15-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 17-19-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, սպասվում է անձրև: Հոկտեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Երևանում հոկտեմբերի 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Հոկտեմբերի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ձերմաստիճանը կնվազի +22-ից +17 աստիճանի: