2016-ի առաջին կեսին Հայաստանից եվրասիական տարածքի երկրներ արտահանումն աճել է 70%-ով: Այս մասին հոկտեմբերի 14-ին Երևանում անցկացված եվրասիական համագործակցության առաջին պլենար նիստին հայտարարել է ԵՏՄ-ում կոլեգիայի անդամ, ինտեգրացիոն և մակրոտնտեսական հարցերով նախարար Տատյանա Վոլովայան:
Նրա խոսքով՝ նման աճը տեղի է ունեցել անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության նվազման ֆոնին, տեղեկացնում է ԵՏՄ մամուլի ծառայությունը:
Նախարարը նշել է, որ ԵՏՄ անդամ երկրների համար տնտեսական ինտեգրումը տնտեսական աճի շարժիչ ուժն է և տնտեսական հնարավորություններ է ստեղծում: Իր խոսքում Տատյանա Վոլովայան հատուկ անդրադարձ է կատարել Հայաստանի տնտեսական ցուցանիշներին:
«Դրանք շատ ավելի լավն են ու դրական, քան միության միջին ցուցանիշները»,- ասել է բանախոսը` ընդգծելով, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը կազմում է +2,8%, ինչն էականորեն ավելին է, քան միության երկրներում ընդհանուր առմամբ:
Արտադրության տնտեսական աճը, նախարարի խոսքով, աճել է 8%-ով:
Վոլովայան նաև ներկայացրել է ԵՏՄ երկրների շուկաների վիճակը, որոնցում ծառայությունների կեսից ավելին գործում է մեկ միասնական շուկայի ռեժիմում:





