AM
17 Հոկտեմբեր 2016 - 10:00 AMT

Հոկտեմբերի 18-19-ը նախալեռնային հատվածներում ձյուն է սպասվում, Երևանում՝ թույլ անձրև

Հոկտեմբերի 18-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Օդի ջերմաստիճանը 18-19-ն աստիճանաբար կնվազի 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 15-20 աստիճանով: 20-ի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով: Հանրապետության տարածքում hոկտեմբերի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Երևանում hոկտեմբերի 18-19-ը սպասվում է թույլ անձրև, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի տարածք Ուրալից ներթափանցելու է արկտիկական ճակատ, որը գործելու է մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ: