AM
28 Հոկտեմբեր 2016 - 09:54 AMT

Շարմազանով. ՀՀԿ-ի նիստում Կարապետյանի` կուսակցությանն անդամակցելու հարցը չի քննարկվել

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հոկտեմբերի 27-ին ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի նիստում չի քննարկել վարչապետ Կարեն Կարապետյանի` կուսակցությանն անդամակցելու հարցը, հայտնել է Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հայկական մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ՀՀԿ առաջիկա նիստում ՀՀ Կարեն Կարապետյանը կընդգրկվի կուսակցության կազմում և նույնիսկ կզբաղեցնի նախագահի տեղակալներից մեկի պաշտոնը։

«Այսօր այդ հարցը չի քննարկվել։ Երբ ժամանակը գա, վարչապետը կդիտարկի դա նախագահի հետ, և որոշում կընդունվի»,- ասել է Շարմազանովը լրագրողներին, գրում է Նովոստի Արմենիան։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կարապետյանը դիմել է կուսակցությանն անդամակցելու համար, Շարմազանովն ասել է, որ դա կարևոր չէ, քանի որ կառավարության ղեկավարը Հայաստանի հանրապետական կուսակցության թիմի անդամ է։