ԱՊՀ միասնական վճարային տարածքի գործարկման համար մի քանի ամիս կպահանջվի, հայտնում է «Իզվեստիա» թերթը: Ենթադրվում է, որ այդ տարածքում սահմանափակումներ չեն լինի «Միր» համակարգի քարտերի կիրառման համար:
Նշվում է, որ ԿԲ-ին ենթակա Վճարային քարտերի ազգային համակարգը և Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի և Տաջիկստանի վճարային համակարգերը Երևանում կայացած աշխատանքային հանդիպման ավարտին բանաձև են ընդունել, որտեղ ասվում է ԵՏՄ-ում միասնական վճարային տարածքի ստեղծման մասին` ԵՄ-ում գոյություն ունեցողի նմանությամբ:
«Վճարային ենթակառուցվածքների միավորումը ենթադրում է անդամ երկրներից յուրաքանչյուրի վճարային համակարգերի զարգացման միասնական տեխնոլոգիական և ֆինանսական սկզբունքների ձևավորում: Դրանք են «Բելքարտը» Բելառուսում, «Արմենիան քարտը» Հայաստանում, «Տենգրի քարտը» Ղազախստանում, Էլքարտը Ղրղզստանում: Այժմ այդ վճարային համակարգերը գործակցում են առավելապես երկկողմ հիման վրա»,-ասել են Վճարային քարտերի ազգային համակարգում:
Նշվում է, որ պետությունները պետք է մշակեն իրավական և կազմակերպչական հարցերը:
Մասնավորապես, Հայաստանն ու ՌԴ-ն արդեն ստորագրել են ճանապարհային քարտեզը, որի համաձայն «Միր» և ArCa վճարային համակարգերի քարտերի ինետգրումն ու ընդունումն ազգային ենթակառուցվածքներում ավարտին կհասցվի 2017-ի կեսին:





