AM
13 Դեկտեմբեր 2016 - 11:27 AMT

Թրասուսերակիր Յանա Եգորյանը հավակնում է դառնալ «Ռուսաստանի հպարտությունը»

Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, ՌԴ-ն ներկայացնող թրասուսերակիր Յանա Եգորյանն ընդգրկվել է «Ռուսաստանի հպարտությունը» մրցանակի հավակնորդների եռյակում:

Մրցանակը հանձնվելու է 2016թ. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ազգային անվանակարգերի դափնեկիրների պարգևատրման արարողության շրջանակում:

Պարգևատրման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին ՌԴ սպորտի նախարարությունում, հայտնում է «Sputnik Արմենիան»:

Թրասուսերակիր Յանա Եգորյանը ոսկե մեդալ է նվաճել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում ինչպես անհատական մրցաշարում, այնպես էլ թիմային մրցումներում՝ դառնալով կրկնակի օլիմպիական չեմպիոն։

Յանա Եգորյանը ծնվել է 1993-ին Երևանում, իսկ 6 տարեկան հասակում տեղափոխվել է Ռուսաստան: 2015-ի աշխարհի չեմպիոն է, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն (2012, 2014), Եվրոպայի քառակի չեմպիոն (2013, 2014, 2015, 2016), աշխարհի առաջնության կրկնակի մեդալակիր (2013, 2014):

2010-ին Սինգապուրում անցկացված պատանեկան օլիմպիական խաղերում նվաճել է 2 օլիմպիական ոսկի՝ դառնալով նման արդյունքի հասած Ռուսաստանը ներկայացնող միակ սուսերամարտիկը: ՌԴ միջազգային կարգի սպորտի վարպետ (2012):