AM
21 Դեկտեմբեր 2016 - 10:09 AMT

«Շոկոլադի բանկի» նախաձեռնության արդյունքում 400 կգ կոնֆետ է հավաքվել

«Շոկոլադի բանկի» նախաձեռնության արդյունքում հավաքվել է 400 կգ կոնֆետ: Նախնական թիրախն էր 500 կգ-ը: Նախաձենությունը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 23-ը:

Նոր տարվա կապակցությամբ Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը, որի շրջանակներում հավաքագրվում է կոնֆետներ, քաղցրավենիք Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար ամանորյա փաթեթներ պատրաստելու համար: Նախաձեռնության նպատակն է հանրության ուշադրությունը ուղղել Գյումրու տնակներում ապրող անապահով ընտանիքների խնդիրների վրա:

Կոնֆետները կարելի է բերել Հայ օգնության ֆոնդի գրասենյակ՝ ք. Երևան, Խորենացի 22 հասցեով: Արկղեր տեղադրվելու են նաև մի շարք կազմակերպություներում Երևանում և Գյումրիում:

Նախաձեռնությունը սկսվել է դեկտեմբերի 1-ից և շարունակվելու է մինչև դեկտեմբերի 23-ը: