AM
27 Դեկտեմբեր 2016 - 06:13 AMT

Հայաստանում դժվարանցանելի ճանապարհներ կան. Լարսը բաց է

Դեկտեմբերի 27-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Կոտայքի մարզի ավտոճանապարհները, ինչպես նաև Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածը:

Չայնիի ոլորաններին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում և Կոտայքի մարզում առկա է մառախուղ:

Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Դիլիջան-Իջևան, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Աշտարակ-Եղվարդ և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի հանրապետության ՃԿԿ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Դեկտեմբերի 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն: 28-29-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում‵ մառաղուխ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: