AM
28 Դեկտեմբեր 2016 - 07:51 AMT

Նոր բնակարաններ` Տիգրան Մեծի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքում բնակվող վերջին 8 ընտանիքին է հանձնել նորակառույց շենքերում բնակարան հատկացնելու մասին որոշումներն ու բնակարանների բանալիները:

Քաղաքապետի տեղակալը շնորհավորել է նոր բնակարանների տերերին և ևս մեկ անգամ հիշեցրել, որ սահմանված կարգով բնակիչները համապատասխան ժամկետներում պետք է ազատեն հին, վթարային բնակարանները:

Ավելի վաղ՝ օգոստոսին, Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքում բնակվող 14 ընտանիքին է հանձնել նորակառույց շենքերում բնակարան հատկացնելու մասին որոշումներն ու բնակարանների բանալիները: