AM
10 Հունվար 2017 - 10:24 AMT

Նոր պաշտոնանկություններ և նշանակում դատախազությունում

Արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Երվանդի Ապերյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Այդ մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Ըստ նույն աղբյուրի, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Վոլոդյայի Մարուխյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ՝ ազատվելով Տավուշի մարզի դատախազի պաշտոնից: