Հունվարի 25-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Հ-33 ավտոճանապարհի Ուրասար-Ստեփանավան հատվածում մերկասառույց է:
Արարատի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքներում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:





