AM
31 Հունվար 2017 - 07:42 AMT

ՄԻՊ-ն ու «Կասպերսկի լաբորատորիան» կգործակցեն երեխաների իրավունքների պաշտպանության մասով

Երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչներ Արմեն Կարապետյանի և Սամվել Զաքարյանի հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության, երեխաների և ծնողների՝ Ինտերնետից անվտանգ օգտվելու հմտությունների զարգացման ու անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ համագործակցության ուղղությունները:

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել «Անվտանգ երեխա» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են համատեղ աշխատանքներ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքի երեխաների իրավունքներին նվիրված էջը կատարելագործելու, երեխաների համար մատչելի եղանակով համացանցից անվտանգ օգտվելու կանոններ մշակելու և երեխաների իրավունքների վերաբերյալ տեղեկավական նյութեր պատրաստելու ուղղությամբ:

Երեխաների իրավունքների պաշտպանությունը և նրանց կողմից ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը կարևոր նախապայման է երեխաների մտավոր, հոգեբանական և ֆիզիկական զարգացվածության ապահովման համար: