Հայաստանը երկրորդն է 2017-ին ՌԴ քաղաքացիների հանգստի համար ամենամատչելի ուղղությունների ցանկում, ասվում է Skyscanner զբոսաշրջային ծառայության հաղորդագրության մեջ:
2-շաբաթյա հանգիստը Հայաստանում 2 համար կարժենա 1470 դոլար: Գումարը ներառում է ավիատոմսերի գները, իջևանումն ու սնունդը, ինչպես նաև մշակութային ծրագիրն ու զվարճանքները:
17 ուղղություն ներառող ցանկը գլխավորում է Աբխազիան, որտեղ նույնատիպ հանգստի համար կպահանջվի 1468 դոլար, 3-րդ հորիզոնականում Հնդկաստանն է` 1501 դոլար:
4-րդ և 5-րդ հորիզոնականները զբաղեցրել են Սերբիան և Նեպալը, որտեղ հանգիստը ռուսաստանցիների համար կարժենա 1564 և 1593 դոլար համապատասխանաբար:
Հանգստի համար ամենամատչելի երկրների ցանկում են ներառվել նաև Հունգարիան, Վրաստանը, Վիետնամը, Ռումինիան և Բուլղարիան: Վերջին` 17-րդ հորիզոնականում Կուբան է, որտեղ հանգիստը երկու զբոսաշրջիկների համար կարժենա 2820 դոլար:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բրիտանական հայտնի Momondo որոնողական համակարգը Երևանը ներառել է 2017թ. մատչելի զբոսաշրջային քաղաքների շարքում: Հոդվածում առանձնացվել են տարվա 12 ամսվա համար այցելության նախընտրելի քաղաքները: Երևան այցելելու համար խորհուրդ է տրվում ընտրել հունիս ամիսը:





