ՀՀ առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել և շրջանառությունից հանվել է Լեհաստանի «Նատուր Պրոդուկտ Ֆարմա ՍՊ» դեղագործական ընկերության արտադրության «Անտիգրիպին, դեղափոշի ներքին ընդունման լուծույթի, երիցուկի համով (սերիա՝ 37250215, պիտանիության ժամկետ՝ 02.2018թ.) դեղը:
Հրամանի համաձայն` տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունը պետք է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքի նշված դեղի խմբաքանակը:
ԱՆ դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Անահիտ Մկրտչյանը PanARMENIAN.Net-ին հայտնեց, որ խոսքը գնում է միայն տվյալ խմբաքանակի, սերիայի դեղի մասին, որը ՀՀ է ներմուծվել անօրինական ճանապարհով և գրանցված չէ: Անտիգրիպինի այլ խմբաքանակներն օրինական են և կշարունակեն վաճառվել դեղատներում:





