AM
2 Փետրվար 2017 - 07:15 AMT

Քաղաքապետարան. Ճամփեզրերին կայանած մեքենաները խանգարում են ձնամաքրմանը

Երևանի վարչական շրջաններում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները, տեղեկացնում է մայրաքաղաքի քաղաքապետարանը:

Փողոցների որոշակի հատվածներում մաքրման և ձնահեռացման աշխատանքներին զգալիորեն խոչընդոտում են ճամփեզրերին տևական ժամանակ կայանած մեքենաները:

Հաշվի առնելով այս հանգամանքը` աշխատանքներն առավել լիարժեք կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը վարորդներին հորդորում է հնարավորին արագ ազատել նշված ճանապարհահատվածները:

Քաղաքապետարանը պնդում է՝ ձնամաքրման գործընթացը միաժամանակ կազմակերպվում է ոչ միայն գլխավոր ու երկրորդական փողոցներում, այլև բակերում, միջբակային հատվածներում, մայթերին, կանգառագոտիներում և այլուր: