AM
2 Փետրվար 2017 - 07:38 AMT

Բնապահպանության նախկին նախարարը՝ Արարատի մարզպետ

ՀՀ կառավարությունը փետրվարի 2-ի նիստում հաստատել է Ռուբիկ ԱբրահամյանինԱրարատի մարզպետի պաշտոնից ազատելու մասին հարցը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ Ռուբիկ Աբրահամյանն ազատվում է իր դիմումի համաձայն, հաղորդում է Panorama.am-ը:

Աբրահամյանը մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականի մայիսից:

Կառավարությունը մեկ այլ որոշմամաբ Արարատի մարզպետի պաշտոնում է նշանակել ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին:

Արամայիս Գրիգորյանը նախկինում զբաղեցրել է Արարատի մարզպետի պաշտոնը՝ 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2014-ի ապրիլ, երբ նշանակվել է բնապահպանության նախարար: