AM
6 Փետրվար 2017 - 13:07 AMT

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի նախընտրական ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը խորհրդարանի ընտրությանը մասնակցելու է Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ կուսակցության հետ դաշինքով: Այդ մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում, հայտնում է Aysor.am-ը:

«Համարում ենք համարձակ դաշինք, որը բավական լուրջ նպատակներ ունի և ապահովել է քաղաքական մաքրությունը: Չեմ բացառում, որ դաշինքը հենց այդպես էլ կկոչվի՝ Կոնգրես-ՀԺԿ», – ասել է նա:

Զուրաբյանը տեղեկացրել է, որ ՀԱԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ տեղում կլինի Ստեփան Դեմիրճյանը:

«Մնացած տեղերը դեռ որոշված չեն, և նման խոսակցություն էլ դեռ չի եղել», – ընդգծել է Զուրաբյանը: