AM
10 Փետրվար 2017 - 11:43 AMT

Ծառուկյան. Ցանկության դեպքում Հայաստանը կարող է ԱՄԷ-ի պես արագ զարգանալ

Ցանկության դեպքում Հայաստանը կարող է ԱՄԷ-ի պես արագ զարգանալ։ Այսպիսի հայտարարություն է արել ԲՀԿ համագումարում նախագահ ընտրված Գագիկ Ծառուկյանը:

Բարգավաճ Հայաստանի 9-րդ համագումարում միաձայն կուսակցության նախագահ է ընտրվել Գագիկ Ծառուկյանը:

Անդրադառնալով քաղաքականությունից հեռանալուն` Ծառուկյանն իր ելույթում ասել է. «Դուք տեսաք, թե 2015թ-ին ինչ եղավ: Գագիկ Ծառուկյանը չէր կարող իր ժողովրդին տանել արյունահեղության։ Ես, ամեն ինչ ինձ վրա վերցնելով, իմ ժողովրդին չէի կարող տանել հեղափոխության», հայտնում է «Sputnik-Արմենիան» ։

Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ՀՀ առջև ծառացած խնդիրները քննարկել է տնտեսագետների ու ֆինանսիստների հետ։

«Բնական պաշարների հարկերը պետք է ավելացնել։ Դա 30%-ով կավելացնի բյուջեի մուտքերը»,-ասել է նա` նաև առաջարկելով կուտակային կենսաթոշակային վճարումները ֆիքսել տվյալ տարվա ոսկու միջազգային արժեքով։ «40 տարի հետո դրամն արժեզրկվելու է»- ասել է նա։

ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ ցանկության դեպքում Հայաստանը կարող է ԱՄԷ-ի պես արագ զարգանալ: «Բոլորս էլ եղել ենք Դուբայում, գիտենք 40 տարի առաջ անապատ էր, իսկ հիմա ինչ երկիր է դարձել»,- ասել է նա։

Ավարտելով ելույթը՝ ԲՀԿ վերընտրված նախագահն իր թիմակիցներին կոչ է արել ընտրական գործընթացներում որևէ մեկին չվիրավորել։ Իսկ եթե ինչ-մեկն իրենց վիրավորի, խոստացավ «տեղը դնել»։

Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը լրագրողներին ասել է. «Մենք ժողովրդի հետ խոսելու ենք պարզ լեզվով, խնդիրներին տալու ենք լուծում, դրանում ես վստհ եմ, որոհետև Գագիկ Ծառուկյանը Հայաստանի հաջողության սիմվոլներից մեկն է: Ինչու ձեռք ձեռքի չտանք, չկանգնենք նրա կողքին»: