AM
2 Ապրիլ 2017 - 07:30 AMT

Կաթողիկոսը կատարել է իր ընտրությունը

Ապրիլի 2-ի առավոտյան Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կատարել է իր ընտրությունը: Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելել է Էջմիածին քաղաքի 14/11 ընտրական տեղամաս, ուր մասնակցել է ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:

«Մեր քվեարկությունը կատարեցինք` բարին մաղթելով, հայցելով, որ այս ընտրությունները մեր ժողովրդին բերեն առաջընթաց, զարգացում և ապահովեն խաղաղ, անվրդով կյանք, նաև հավելեն մեր ժողովրդի կյանքում լավատեսություն, հույս ու հավատ: Թող Աստված օրհնի մեր երկիրը և աշխարհասփյուռ ազգս հայոց», – քվեարկությունից հետո ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը, հայտնում է Aysor.am-ը։

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք – 1, ԱԴ – 2, ՀՎԿ – 3, «Ծառուկյան» դաշինք – 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք – 5, ՀՀԿ – 6, ՀԿԿ – 7, ՕՐՕ – 8, ՀՅԴ – 9: