AM
2 Ապրիլ 2017 - 09:37 AMT

Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց ԱԺ ընտրություններում

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց ԱԺ ընտրություններում:

Տեր-Պետրոսյանի մոտ, ինչպես և Սերժ Սարգսյանի մոտ, խնդիրներ ծագեցին մատնահետքերը նույնականացնող սարքի հետ:

Լրագրողների հետ նա չշփվեց, միայն ասաց, որ տեխնիկական սարքերի արդյունավետությունը կերևա ընտրություններից հետո: հարցին՝ թե ինչու սարքը նրա մատնահետքերը չճանարեց, առաջին նախագահը կատակեց. «գյուղատնտեսական աշխատանքների պատճառով»:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք – 1, ԱԴ – 2, ՀՎԿ – 3, «Ծառուկյան» դաշինք – 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք – 5, ՀՀԿ – 6, ՀԿԿ – 7, ՕՐՕ – 8, ՀՅԴ – 9:

Ընտրությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ թարմացվող լրահոսին հետևեք այստեղ: