AM
17 Ապրիլ 2017 - 13:49 AMT

Զուրաբյանը ԱՄՆ դեսպան Միլսի հետ քննարկել է ընտրախախտումները, կոռուպցիան ու ԼՂ խնդիրը

Ապրիլի 17-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Քննարկվել են Աժ անցած ընտրությունների հետ կապված հարցեր:

«Զուրաբյանը ներկայացրել է ընտրությունների ընթացքում տեղի ունեցած համատարած և համակարգային բնույթ ունեցող խախտումները, որոնց պայմաններում տեղի չի ուցել ընտրողների ազատ կամարտահայտում, Սահամանադրական դատարան ներկայացված բողոքի հիմքերը և փաստարկները և ընտրություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը», – ասված է ՀԱԿ-ի հաղորդագրությունում:

Քննարկվել են նաև Կոռուպցիայի դեմ պայքարի հնարավոր անելիքները, Ղարաբաղյան կարգավորման և տարածաշրջանային այլ հարցեր:

Ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ էր ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ: