AM
19 Ապրիլ 2017 - 09:36 AMT

ՀՀ ՄԻՊ-ՄԱԿ-ի ներկայացուցիչ հանդիպում. Քննարկվել է փախստականների իրավունքների պաշտպանությունը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Վրաստանում աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհաննես վան Դեր Կլաուինի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ Պաշտպանի աշխատակազմի կարողությունների շարունակական զարգացման, փախստականների իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության հարցեր։

Հատկապես կարևորվել են փախստականների իրավունքների պաշտպանության հարցում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ համագործակցությունը և նրանց համար մարդու իրավունքների մասնագիտացված դասընթացներ նախաձեռնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել և ընդլայնել արդեն ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

2016-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակը պատրաստակամություն էր հայտնել աջակցել սիրիահայերին: Այդ հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ քննարկում էր նախաձեռնել Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթի հետ: