AM
11 Մայիս 2017 - 07:05 AMT

Դիտորդների լիազորությունները խոչընդոտելու դեպքով քրգործ է հարուցվել

Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ Երևանի թիվ 8/01 ընտրատեղամասում իրենց դիտորդական լիազորություններն իրականացնելու ընթացքում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության դիտորդներ Մոնիկա Անտոնյանի և Լենա Զաքարյանի նկատմամբ ճնշումներ և սպառնալիքներ են գործադրվել:

Դեպքի առթիվ մայիսի 10-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Մայիսի 3-ի դրությամբ խորհդարանական ընտրություններում ընտրախախտումների դեպքերով 19 քրեական գործ է հարուցված: