AM
19 Մայիս 2017 - 07:55 AMT

ԱԺ-ում հարգել են Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ պատգամավորները հարգել են Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը Մայիսի 19-ը: Պոնտոսի հույների ցեղասպանության օրն է:

ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նշել է, որ այդ ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության շղթայի շարունակությունն էր, գրում է Panorama.am-ը:

«Ես ևս մեկ անգամ դատապարտելով Օսմայան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը, այսօրվա թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականությունը, դատապարտում եմ ցեղասպանությունները և կոչ եմ անում Ազգային ժողովին մեկ րոպե լռությամբ հարգել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը»,- ասել է Շարզամանովը:

2015 թ. մարտի 24-ին ՀՀ ԱԺ-ն միաձայն դատապարտել է Օսմանյան և Քեմական Թուրքիայում հույների, ասորիների ցեղասպանությունը: