Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վաղը կայանալիք գործադիր մարմնի նիստում քննարկելու է կառավարության նոր կազմը։
«Մենք գործադիր մարմնիր նիստի օրակարգը որոշում ենք հենց նիստում, ինչ քննարկում եղավ, նիստից հետո ես կտեղեկացնեմ», – ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հայտնում է Aysor.am-ը:
Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է ինչ-որ անուններ տրվեն՝ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ պարզ կլինի նիստից հետո։ «Միգուցե նախնական քննարկումները սկսենք, գուցե՝ նաև քննարկումներն ավարտենք, գուցե շարունակենք, ես վերջնական պատասխանը կտամ վաղը՝ նիստից հետո», – նշել է ՀՀԿ խոսնակը։
Մայիսի 18-ին ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը: Մայիսի 18-ին մեկնարկել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը:Նախագահը նաև հանձնարարել է ՀՀ կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:





