AM
1 Հունիս 2017 - 13:57 AMT

Աջ ղեկով մեքենաներն արգելող օրինագիծ կառավարությունում չի մշակվում

Կառավարությունում աջակողմյան կառավարմամբ (աջ ղեկով) ավտոմեքենաներն արգելող օրինագիծ չի մշակվում: Այս մասին PanAMENIAN.Net-ին հայտնեց տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Հռիփսիմե Առաքելյանը:

«Կառավարության աշխատակազմում նման նախաձեռնություն չկա: Հիմք էլ չկա: Քննարկումներ այս թեմայի շուրջ նույնպես չեն տարվում», – ասաց Առաքելյանը:

Ավելի վաղ Araratnews.am-ը գրել էր, որ Կառավարությունում մշակվում է օրինագիծ, որով կարգելի աջ ղեկով մեքենաների շահագործումը:

Ըստ աղբյուրի՝ ներմուծվող ավտոմեքենաների համար կտրվի 60-օրյա ժամկետը ղեկը ձախակողմյան փոխելու համար, հանրապետության տարածքում արդեն շահագործվող ավտոմեքենաների համար ևս կտրվի ժամկետ:

Կարդացեք նաև՝ՃՈ պետը՝ աջ ղեկով մեքենաների հնարավոր արգելքի մասին. «Տեղյակ չենք»